Զբոսաշրջության կոմիտեն նոր, երիտասարդ նախագահ ունի. վարչապետի որոշումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սուսաննա Սաֆարյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: