Նոր Զելանդիայում արգելվել է հրազենի վաճառքը
Նոր Զելանդիայում արգելվել է ավտոմատ և կիսաավտոմատ հրազենի վաճառքը:
Արգելքը սահմանել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը: Վաճառքի համար արգելվել են այն բոլոր հրազենները, որոնք օգտագործվել են մարտի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
Բացի նման զենքերը վաճառելու արգելքից, երկրի կառավարությունը մշակել է նախկինում նման զենք գնած անձանցից դրանք հետ գնելու մեխանիզմը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 50 մարդ էր զոհվել: