Մեծ Բրիտանիային մնաց 1 շաբաթ
Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության նիստ, որում կորոշվի
Brexit-ի հարցը:
Եվրոպական միության ղեկավարները կորոշեն՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիային 90 օր ժամանակ տան, որպեսզի վերջինս հստակեցնի Եվրամիությունից դուրս գալու վերջնական պայմանները, թե՝ ոչ:
Այդ մասին օրերս խնդրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչի պատճառով էլ նրան անվանել էին Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների ամենավատ վարչապետը:
Մինչ այդ Brexit-ին մնացել է մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ:
Եվ եթե մինչ այդ կողմերը համաձայնության չգան, Բրյուսելը ստիպված կլինի դաժան «ապահարզանի» գնալ: