Հաագայի դատարանը մերժել է Կարաջիչին
Հաագայի դատարանը մերժել է բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի հայցը, որով նա վիճարկում է իր դեմ դատարանի կայացրած որոշումը:
Հաագայի դատարանը վերջինիս 2016 թվականին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ ցեղասպանության կազմակերպման մեղադրանքով: Կարաջիչի պնդմամբ՝ ինքը հրաման չի տվել Սերեբրենիցայում մահմեդականների մասսայական սպանդի:
Դատարանը որոշումն անփոփոխ է թողել՝ մեջբերելով Կարաջիչի ստորագրած «7-րդ հրամանը», որի հիմնական նպատակը, ըստ Հաագայի դատարանի, «Բոսնիայում մահմեդականների կյանքն անտանելի դարձնելն է եղել»:
Դատարանը Կարաջիչի բերած բոլոր փաստարկները անհիմն է որակել: