Մենք շատ բան ենք լսել, ինչ ասել է, ու բոլորը սուտ են եղել. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Շուտով նոր կառավորության մեկ տարին կլրանա, ամեն ինչ գնալով վատանում է, իսկ վարչապետը նույնիսկ թեթևակի դիտողություններ չունի կառավարությանը: Նման տեսակոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«Սցենարը միջինից բարձր էր գրված, որովհետև սա թատրոն եմ համարում՝ մեկ դերասանի: Սցենարիստները մի քանիսն են եղել: Հանկարծակի սկսեց շատ գեղեցիկ և շատ հուզիչ լուրով՝ գիտե՞ք մենք ունենք հաջողություններ այս բանգավառում մարդիկ արդեն իրար կոտորելով... հիփոթեքային բնագավառում աշխուժացում կա»,- անդրադառնալով վարչապետի վերջին ասուլիսին՝ ասաց Եղիազարյանը:
«Մենք շատ բան ենք լսել, ինչ ասել է, ու բոլորը սուտ են եղել: Ես, օրինակ, չեմ կարող միանգամից այդ ստի հետ համակերպվել: Եթե նույնիսկ այդպես է, ուրեմն հիշենք մեծն Քաջ Նազարին, որ պետք է սարերը դաշտերից բարձր լինեն: Ինչո՞ւ եմ այդպես ասում: Եթե Նիկոլին թվում է՝ իր գալով կյանքը կանգնելու է, երկրագունդը չի պտտվելու, ինքը չարաչար սխալվոմ է: Էն, որ կյանքն է ընդհանրապես առաջ գալիս դեպի հայ ժողովուրդը, ինքըն ընդհանրապես կապ չունի, իսկ էն, որ ճգնաժամը խորանում է օր օրի, այ այդտեղ ինքը կապ ունի»,- ասաց ասուլիսի բանախոսը: