Տեխասի բանտում իր պատիժը կրող երեք հնդիկ արտասովոր արտոնություն է ստացել
Տեխասի շրջանային դատարանը թույլատրել է երեք հնդկացիների, ովքեր իրենց պատիժն են կրում տեղի բանտերից մեկում, երկարացնել իրենց մազերը, ինչպես ընդունված է հնդկացիների սովորույթներում:
Դատարանի որոշումը տարածվում է այս երեք հնդկացիների վրա, սակայն այդ որոշումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի հետագայում շուրջ 5 հազար հնդկացիներ, ովքեր պատիժ են կրում Տեխասի բանտերում, ևս դիմեն իրենց սովորույթների պահպանման համար:
Ըստ հնդկացիների՝ երկար մազերն օգնում են ավելի մոտ զգալ իրենց Արարչին: