Հայաստանում կնշեն Քաղաքացու օրը
Ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում կնշեն որպես Քաղաքացու օր։ Այդ մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ որևէ շաբաթ օր կարող է համընկնել Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա հետ, սակայն Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նկատեց, որ հաշվարկել են, և այն չի կարող համընկնել:
Կառավարությունը քվեարկեց առաջարկի օգտին:
Նկատենք, որ Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով:
Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։