Տեսանյութ. վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանը:
Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 16-ին՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկվելուց հետո:
Այդ օրը, ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուդիկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 11 QQ 114 համարանիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 15/8 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Պետրոս Ավանեսյանին:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել էր օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: