Դեբեդ գետից դուրս է բերվել 19-ամյա աղջկա դի. ԱԻՆ
Մարտի 20-ին, ժամը 15:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղոդվել, որ Լոռու մարզի Քարկոփ համայնքի մոտակայքում՝ Դեբեդ գետում, դի է հայտնաբերվել. անհարժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Քարկոփ գյուղի մոտակայքում գտնող ՀԷԿ-ի պատվարից դուրս են բերել Մ. Ա.-ի (ծնված 2000թ.) դին: