Կկայանա՞ արդյոք դարպասապահների մեգափոխանակություն
Մադրիդի «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր է նստեն բանակցությունների սեղանին առաջիկա մեգափոխանակման համար: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային կայքերից:
Զիդանի գալուց հետո Կուրտուան կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում և եթե անկեղծ լինենք, ապա նա շատ վատ մարզավիճակում էր ամբողջ տարվա ընթացքում:
Կայքերը գրում են, որ իսպանական ակումբը ցանկանում է գնել Դավիդ Դե Խեային և ցանկանում է ազատվել Կուրտուայից: Ամենայն հավանականությամբ, կողմերը կբանակցեն փոխանակման շուրջ:
Սակայն իրականում դժվար թե ոտքի կանգնած անգլիական ակումբը ցանկանա փոխարինել Դե Խեային այլ դարպասապահով: