Հյուսիսային Մակեդոնիան կմտնի Եվրամիություն
Եվրոպական միությունը հայտարարել է, որ այս տարվա հունիսին կսկսի Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Պաշտոնական Բրյուսելը հայտարարել է, որ Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած փոփոխությունները հնարավոր են դարձրել երկիրը Եվրոպական միությանն անդամակցելը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրամիությանն անդամակցելն անհնարին էր դարձնում այն, որ Հյուսիսային Մակեդոնիան Հունաստանի հետ չլուծված խնդիր ուներ: Խոսքը երկրի վերանվանմանն էր վերաբերում. երկարատև բանակցություններից հետո այս տարվա փետրվարի 12-ին Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի: