Սկսում է նշմարվել, թե որ ակումբ կտեղափոխվի ամռանը Տոնի Կրոսը
Դեռ շաբաթներ առաջ նշել էինք, որ Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսն ամռանը կհեռանա ակումբից, քանի որ թիմի ղեկավարներն այլևս չեն տեսնում Կրոսի արդյունավետությունը:
Զիդանի գալուց հետո այս կարծիքը չփոխվեց իսպանական ակումբի ղեկավարների մոտ: Եվ ահա արդեն երեկ ֆրանսիական սպորտային պարբերականները սկսեցին գրել, որ «ՊՍԺ»-ն ամեն ինչ անելու է, որ ամռանն իր թիմ գա Կրոսը:
Գերմանացի ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է հեռանալ Մադրիդից, և այս դեպքում փարիզյան թիմի գայթակղիչ առաջարկը կարծես թե կգրավի Կրոսին:
Առայժմ չի նշվում, թե որքան գումարի դիմաց իսպանական ակումբը բաց կթողնի Կրոսին: