«Բարսելոնա»-ն պատրաստ է հրաժարվել իր առաջատարներից մեկից
Կատալոնական «Բարսելոնա»-ն նույնպես հետ չի մնա մի շարք գրանդ ակումբներից և այս ամռանն իր կազմում զգալի փոփոխություններ կանի:
Թիմը պատրաստ է վաճառել իր առաջատարներից մեկին՝ Ֆելիպե Կոուտինյոյին: Ըստ իսպանական կայքերի՝ Կոուտինյոյին ամեն կերպ ցանկանում է գնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Իսպանական ակումբը պատրաստ է 80 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել Կոուտինյոյին, ով այս ժամանակահատվածում ոչնչով աչքի չընկավ:
Մնում է միայն հասկանալ, թե ով կփոխարինի Կոուտինյոյին կատալոնական ակումբում: