Փաշինյանը և Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույցում քննարկել են ապրիլի 30-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկել են նաև ռուս-հայկական հարաբերությունների որոշ հրատապ հարցեր։