Որքա՞ն գումարի դիմաց Թուրինի «Յուվենտուս»-ը կվաճառի Պաոլո Դիբալային
Իտալական սպորտային կայքերն ակտիվորեն գրում են, որ Թուրինի «Յուվենտուս»-ն այս ամռանը կվաճառի իր առաջատարներից մեկին՝ Պաոլո Դիբալային: Ըստ կայքերի Դիբալայի հրաժարագինը կկազմի 100 միլիոն եվրոն:
Միայն այդ գումարի դիմաց է պատրաստ իտալական ակումբը բաժանվել իր առաջատարից: Դեռ ամիսներ առաջ հաղորդվում էր, որ իտալական մեկ այլ ակումբ՝ «Ինտեր»-ը ցանկանում է գնել արգենտինացուն:
Խոսվում է նաև, որ հնարավոր է փոխանակում միլանյան ակումբի առաջատար Մաուրո Իկարդիի հետ:
Այս պահի դրությամբ Դիբալային ցանկանում են գնել մի շարք ակումբներ: