Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են. ԿԳՆ
Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում դասերը վերականգնված են: Այդ մասին հայտարարություն է տարածել ԿԳ նախարարությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ի պատասխան տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ՀՀ կրթության և գիտության նախարարություն ուղղված հարցումների` տեղեկացնում ենք, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ուսումնական գործընթացն ամբողջությամբ վերականգնված է: ՀՀ ԿԳ նախարարության կողմից քոլեջին տրված է հանձնարարություն` դասացուցակում կատարել փոփոխություններ և նախորդ օրերի բացթողնված դասերը լրացնել հավելյալ դասընթացներով»:
Ուսանողներն իրենց հերթին NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ դադարեցրել են դասադուլը և սպասում են դատական պրոցեսների ավարտին:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ քոլեջի ուսանողներն ու դասախոսական անձնակազմը դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրենի պաշտոնից ազատված Կառլեն Հայրապետյանի վերադարձը: