Սուրեն Պապիկյանը վստահ է՝ ոչ ապրիլի 23-ին, բայց մեկ այլ օր քաղաքացու օրը կնշվի
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անընդունելի է համարում ապրիլի 23-ն ընդունել որպես քաղաքացու օր։ Այդ մասին նա ասաց այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա բացառում է, որ ապրիլի 23-ը կարող է լինել քաղաքացու օր։
«Ես դա ինձ համար գոնե բացառում եմ, դա իմ անձնական վերաբերմունքն է, բայց կարծում եմ, որ մեկ ուրիշ օր կարելի է դա նշել»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ օրը Հայաստանում դարակազմիկ իրադարձություն է եղել ու աշխարհում էլ ընդունված է, որ նման իրադարձությունները նշվեն երկրում։
«Ես վստահ եմ, որ կամ գործող իշխանության կամ մեկ այլ նախաձեռնությամբ այդ օրը մի օր նշվելու է»,-ասաց Պապիկյանը։