Դոնալդ Թրամփն իր աշխատավարձը կնվիրաբերի
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասված է, որ ինքը պատրաստվում է նախագահական իր աշխատավարձը փոխանցել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ապահովող նախարարությանը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Խոսքը գնում է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլարի մասին: Նախագահ դառնալուց հետո, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրաժարվել էր իր աշխատավարձից և պարբերաբար այն նվիրաբերում է տարբեր բարեգործական ֆոնդերի: