Սեքս սկանդալ՝ Worner Bros Entertainment-ում
Warner Bros. Entertainment ընկերության 54-ամյա թոփ մենեջեր Քեվին Ցուձիխարան հեռացվել է պաշտոնից սեքս սկանդալի պատճառով:
Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Ջոն Ստենկին: Նա Ցուձիխարային շնորհակալություն է հայտնել 25 տարվա աշխատանքի համար, սակայն նշել է, որ վերջինիս սխալները անհնարին են դարձնում նրա հետագա աշխատանքը Warner Bros. Entertainment ընկերությունում:
Մի քանի օր առաջ Hollywood Reporter պարբերականը հրապարակել էր 54-ամյա թոփ մենեջերի նամակները՝ գրված 21-ամյա դերասանուհի Շարլոտա Կիրկին, որոնցում վերջինիս խոստանում է գլխավոր դեր տալ՝ իր հետ սեքսի դիմաց: Նամակագրությունը վերագրվում է 2013 թվականին: Կիրկի խոսքերով ինքը սեքսի դիմաց այդպես էլ գլխավոր դեր չի ստացել, այլ միայն երկրորդական դեր է խաղացել «Օուշենի 8 ընկերուհիները» և «Ակտիվ փնտրտուքներում» ֆիլմերում: