Այժմ Հայաստանում ո՞վ է վերահսկում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և էլիտար պոռնիկների գործունեությունը
Լրագրող Ոսկան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե Հայաստանում մենաշնորհները վերացել են, ինչո՞ւ է բանանի կիլոգրամը 900 դրամ: Հիմա արագաչափերի աշխատանքից առաջացած գումարները ո՞ւմ գրպանն են գնում: Այժմ Հայաստանում ո՞վ է վերահսկում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը եւ էլիտար պոռնիկների գործունեությունը,, ո՞ւմ գրպանն են գնում դրանցից գոյացած սեւ փողերը: Լավ է, որ վարչապետը գյուղ գնալով՝ ռանչպարի հոգսերի մասին բանաստեղծություն է գրում: Բայց լավ կլիներ Տավուշի մարզը հակակարկտային կայաններով ապահովելու հարցը լուծեր, մարզի 4 տարածաշրջաններից միայն Նոյեմբերյանում ընդամենը 10 նման կայան կա, սակայն դրանք իրենց չեն կարողանում կարկտից պաշտպանել, էլ ուր մնաց դեղձի այգիները...»: