Ճապոնիայում կարգելվի ծնողների կողմից երեխաներին ապտակելը
Այն բանից հետո, երբ Ճապոնիայում 10-ամյա աղջիկ էր մահացել՝ ծնողների դաժան ծեծի հետևանքով, երկրի կառավարությունը քրեական պատասխանատվություն է սահմանել երեխայի նկատմամբ ցանկացած բռնության դեպքում:
Նոր օրենքով արգելվում է, որպես երեխայի դաստիարակության ձև, կիրառել ցանկացած ֆիզիկական բռնություն, նույնիսկ՝ ապտակ: Ճապոնիայում հաճախ են հանդիպում երեխայի նկատմամբ ծնողների և ուսուցիչների կողմից բռնության կիրառման դեպքեր:
Միայն նախորդ տարի պաշտոնապես գրանցվել է 80 հազար բռնության դեպք: 10-ամյա աղջկա դեպքից հետո, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ոստիկանությանը խիստ ցուցում է տվել՝ հետաքննել նման դեպքերը և խստագույն ձևով պատժել մեղավորներին: