Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր հայտնել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա այդ մասին ուղերձով դիմել է իր երկրի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահն է 1990 թվականից: