«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Անտուան Գրիզմանին
Թեև դեռ չի սկսվել ամառային տրանսֆերային շրջանը, սակայն, արդեն հիմա, մի շարք ակումբներ սկսել են քննարկել առաջիկա տրանսֆերների հարցերը: Ըստ կայքերի` ֆրանսիական «ՊՍԺ»-ն ամռանն ամեն ինչ կանի, որ ձեռք բերի Անտուան Գրիզմանին:
Ֆրանսիական ակումբը այս քայլին կդիմի, քանի որ արդեն նրանք մտածում են, որ Նեյմարն ու Կիլիան Մբապեն անպայման կհեռանան ամռանը:
Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ Անտուան Գրիզմանը նախորդ ամռանը մերժեց ոչ ավել, ոչ պակաս, քան կատալոնական «Բարսելոնա»-ին: