Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է գնել «Լիվերպուլ»-ի աստղին
Մադրիդի «Ռեալ»-ն ամռանը կփորձի գնել «Լիվերպուլ»-ի առաջատար Սադիո Մանեին: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Կայքերը նշում են, որ Զիդանն ինքն է ցանկանում թիմի կազմում տեսնել Մանեին և հենց նա է առաջարկել ակումբի ղեկավարությանը, որ զբաղվեն այս տրանսֆերով:
Ըստ որոշ աղբյուրների էլ՝ այս պահին իսպանական ակումբը զբաղվում է Սադիո Մանեի ու Ռահիմ Ստերլինգի տեղափոխության հարցերով: