«Եթե չթռչի, կդառնա մետաղի ջարդոն»․ Փաշինյանն ուղղաթիռով է շրջագայում, որ այն չժանգոտի (տեսանյութ)
Ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամ ու պետք է թռչի՝ անկախ այն բանից, դատա՞րկ է, թե՞ մարդ կա ներսում։ Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչու է Փաշինյանն անընդհատ ուղղաթիռով շրջում և ինչպես է ստացվում, որ ընտանիքը միշտ իր հետ շրջագայում է։
«Որպեզի տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի՝ պարտադիր թռիչքային ժամ ունի, ու եթե նույնիսկ վարչապետը չի նստում, ապա ուղղաթիռը ստիպված է գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով, բան, պտտվել գալ, որովհետև պետք է թռչի։ Իսկ եթե չթռչի, կդառնա մետաղի ջարդոն ու կստացվի, որ մենք թանկարժեք պետական գույքը դարձրել ենք մետաղի ջարդոն»,- իր ուղղաթիռային թռիչքները մեկնաբանեց Փաշինյանը։