Փաշինյանը վստահ չէ, որ դատավորները կաշառք չեն վերցնում (տեսանյութ)
Իշխանության մեջ կան օղակներ, որոնք հնարավոր է դատական համակարգի հետ կապված միջամտություններ են թույլ տալիս։ Այդ մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ իրեն նման դեպքերի մասին հայտնել են, բայց ապացույցներ դեռ չունի ու ոչինչ չի ձեռնարկել։
«Հենց ապացույցներ լինեն՝ տեղում կհեռացնեմ աշխատանքից»,- ասաց Փաշինյանը։
Ընդհանուր առմամբ, Փաշինյանն այնքան էլ վստահ չէ ու համոզված էլ չէ, որ ազդեցություններ դատական համակարգի վրա չկան։
«Ես վստահ չեմ, 100 տոկոսով համոզված չեմ, ու չեմ կարող պնդել, որ դատավորների վրա ազդեցություն չի լինում»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև վստահ չի կարող հայտարարել, թե դատավորները կաշառք չեն վերցնում։
«Ես 100 տոկոսով չեմ կարող ասել, որ դատական համակարգում կաշառք չկա, քանի որ եթե հարկայինում, զինկոմիսարիատներում դեռ կան կաշառքի դեպքեր ու լինում են նաև ձերբակալություններ՝ ես չեմ կարող 100 տոկոսով բացառել, որ չկա նման բան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է հասնենք նրան, որ ունենանք 100 տոկոս անկախ դատական համակարգ։