ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ
Վազող տողեր

Տնով լծված են մեկ նպատակի

Վարչապետ Փաշինյանի դուստր Մարիամն «Ազատության» եթերում է հայտնվել, հարցազրույց տվել ու պատմել քաղաքականության նկատմամբ իր հետաքրքրությունների մասին։ Փաշինյանի դուստրն իր հետաքրքրությունների պատճառը հիմնավորել է նրանով, որ հոր կողմից քաղաքական վայրիվերումներն իր կյանքում մեծ ազդեցություն են թողել։
«2008-ից 2011 թվականներին շատ դժվար է եղել մեզ համար, բայց ես գիտակցում եմ, որ մեր ընտանիքը միայն մեկն էր այն հազարավոր ընտանիքներից, ովքեր իրոք շատ դժվարությունների միջով են անցել, այսինքն՝ շատ ընտանիքների հայրեր ստիպված են եղել լքել երկիրը, շատ ցավով եմ մինչև հիմա հիշում ու մտածում, որ 2008 թվականին նաև 10 զոհ ենք ունեցել, այսինքն՝ շատ ընտանիքներ իրենց զավակներին են կորցրել։ Հիմնականում հիշում եմ ոստիկանության կոպտությունը ցուցարարների հանդեպ, նաև հիշում եմ իմ սարսափը, երբ զինված մեծահասակ աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության մտնում էին մեր տուն և խուզարկում։ Այնպիսի բաներ են, որ երբեք չեմ մոռանա, ու այդ ժամանակ, քանի որ լրիվ չէի հասկանում, թե ինչ է կատարվում, վախս ավելի մեծ էր»,- իր հուշերն է պատմել Մարիամը։

Իհարկե, «Ազատություն» ռադիոկայանի եթերը Փաշինյանի դստեր համար օգտագործվեց սեփական PR-ն իրագործելու հարթակ, հասարակությունն իմացավ, որ Փաշինյան Մարիամ անուն ազգանունը կարդալուց հետո չեն նրան ընդունել արտասահմանյան բուհ, այլ դրան նա հասել է սեփական ջանասիրության արդյունքում, իսկ թավշյա հեղափոխությանն էլ հետևում էր դրսից, քանի որ թեզի վրա էր աշխատում ուսման վերջին կիսամյակում։

Անշուշտ, Մարիամ Փաշինյանը կարող էր խոսել նաև այն մասին, թե ինչ է ինքը զգում այն ժամանակ, երբ հոր թեթև ձեռքով և թողտվությամբ հասարակությունը բաժանվում է սևերի և սպիտակների, ինչո՞ւ է երկրում շատանում ատելությունը, ինչո՞ւ են հայերն սկսել իրար այսքան շատ ատել, իրար հոշոտել, երկրորդ կարծիք չլսել, ինչու են երկրում օր օրի ավելանում բողոքի ակցիաները և այսպիսի շատ ինչու ինչուներ։

Այս ինչուներին պատասխանելու փոխարեն Մարիամը հիշեցրեց, որ տնտեսական շատ մեծ ցուցանիշներ են արդեն արձանագրվել, շատ մեծ ներգաղթ է արդեն տեղի ունեցել՝ ցանկանալով ի ցույց դնել կառավարության դրական աշխատանքը և հոգ չէ, որ դա չի զգում սովորական շարքային քաղաքացին, ով ինչպես ապրում էր հին Հայաստանում, այնպես էլ շարունակում է ապրել նոր Հայաստանում՝ հիմա, սակայն, արդեն ունեցած վերջին հույսն էլ կտրած։

Իհարկե, այս ցավոտ հարցերի ու թեմաների մասին Մարիամը լռեց, նրան դրա մասին խոսելու հնարավորություն նաև չտրվեց, նման լրջության հարցեր չուղղվեցին, փոխարենը հնչեցին հարցեր, որոնք ավելի շատ հիշեցնում էին հարգանք և խոնարհում առ սիրելի վարչապետի սիրելի դստերը։

Ինչպես հոր դեպքում է՝ նույնը նաև դստեր պարագայում․ ամեն ինչ հանուն սեփական PR-ի, ամեն ինչ պարզապես դափնիներ շահելու համար․ դա է կարևորն այս մարդկանց համար․ հոգ չէ որ ՀՀ քաղաքացին շարունակում է ապրել աղքատ, պարտքերի տակ ճկռած, աչքն արտագաղթի ճանապարհին ու ոչ հպարտ․․․