Ավշարի դպրոցում դասադուլը շարունակվում է (տեսանյութ)
Արդեն 8-րդ օր-ն է, ինչ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել:
Բողոքի ալիքն սկսվել է մարտի 12-ի վաղ առավոտից: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Վերջինս իր պաշտոնավորման հենց երկրոդ օրն իսկ, մանկավարժների խոսքով, կամայականություններ է ցուվաբերել:
Ըստ ամենայնի՝ նա հանդիսանում է մարզպետ Գարիկ Սարգսյանի հոնավանորյալը, քանի որ տնօրենի դեմ բողոքը համընդհանուր բնույթ է կրու, ու ոտքի է կանգնել ամբողջ գյուղը, սակայն վերջինս մնում է անդրդվելի, իսկ մարզպետն էլ ընդհառաջ չի գնում գյուղի բնակիչների, ուսուցիչների ու աշակերտների պահանջին: