Վարչապետի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ.
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,-ասված է վարչապետի համապատասխան հրամանագրում: