Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան

Բաքուն հերթական քարոզչական սադրանքն է սկսել ընդդեմ Հայաստանի

Հայ սահմանապահները ադրբեջանցի սահմանախախտ են բռնել։ Համաձայն ՀՀ ՊՆ խոսնակի տարածած հայտարարության, մարտի 16-ին, ժամը 1։30-ի սահմաններում Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։

Նշվում է, որ սահմանախախտը ստացել է ստորին վերջույթի հրազենային վիրավորում, որից հետո վնասազերծվել է։ Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո տեղափոխվել է բուժհաստատություն և կյանքին վտանգ չի սպառնում։ Ապա արդեն նշվել է, որ սահմանախախտը Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ՝ 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։ Եվ ահա, ադրբեջանական մամուլը, վկայակոչելով այդ երկրի առողջապահական և սոցիալական պատկան ծառայությունների պատասխանատուներին՝ հայտարարում է, որ սահմանախախտը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձ է։ Ինչ խոսք, բավական հետաքրքրական մանրամասն է։ Հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ Ադրբեջանում շաբաթներ առաջ քսան տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը ևս ունի առողջական խնդիրներ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Բաքուն փորձում իր քաղաքացուն վերագրել գրեթե նույնպիսի խնդիրներ, ինչ ունի Կարեն Ղազարյանը։ Հայտնի է, որ Բաքվի վրա միջազգային բավական լուրջ ճնշում կա։ Այն աստիճան, որ լրագրող Մեհման Հուսեյնովին ազատ արձակելուց հետո, Իլհամ Ալիևը համաներում է հայտարարել և ազատ են արձակվել ավելի քան 400 բանտարկյալներ, որոնց մի մասը նաև քաղաքական բանտարկյալներ են, բանտարկված քրեական «կարված գործերով»։

Արդյո՞ք միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև այն հանգամանքը, որ Կարենը որպես առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձ պետք է ազատ արձակվի և հիմա հայտարարելով, որ իր սահմանախախտ քաղաքացին էլ գրեթե նույնպիսի խնդիրներ ունի, հիմքեր է ստեղծում փոխանակման համար, դժվար է ասել։ Գուցե սա նաև ինքնապաշտպանական քարոզչական մանևր է, որով միջազգային կառույցների ուշադրությունը փորձ է արվում շեղել բուն խնդրից և հրամցնել տեղեկություն, որ Երևանն էլ է նույնպիսի արարքի պատասխանատվության տակ։ Ամեն դեպքում, կա որոշակի սադրիչ պահ Բաքվի կեցվածքում, հակառակ դեպքում՝ սեփական գերիների և կորուստների մասին այնքան էլ խոսել չսիրող Ալիևի վարչակազմը նման բարձրաձայնման չէր գնա։

NEWSPRESS.am