Ավստրալիայում ահաբեկչության վտանգ չկա
Ավստրալիայի ոստիկանությունը հավաստիացրել է տեղի բնակիչներին, որ երկրում ահաբեկչության վտանգ չկա: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ավստրալիացիների համար կասկածների համար հիմք էր հանդիսացել այն, որ Նոր Զելանդիայում ահաբեկչություն կազմակերպած ավստրալիացի Բրոնդոն Տարանտի՝ Ավստրալիայում գտնվող քրոջ տանը խուզարկություն էր իրականացվել:
Ոստիկանությունը հայտարարել է, որ Տարանտի ընտանիքն աջակցում է ոստիկանության հետաքննությանը և որ խուզարկության արդյունքով նոր մանրամասներ են ի հայտ եկել կազմակերպված ահաբեկչության վերաբերյալ: