«Մանչեսթեր Սիթի»-ի աստղին իր թիմում է ցանկանում տեսնել Զինեդին Զիդանը
Այս ամռանը Մադրիդի «Ռեալ»-ից շատ ֆուտբոլիստներ կհեռանան, որոնց կփոխարինեն մի շարք նորեկներ։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Ըստ կայքերի՝ այդ նորեկների ցանկը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթի»-ի առաջատար Ռահիմ Ստերլինգը։
Աղբյուրները նշում են, որ Զիդանն իր նոր պրոյեկտի առաջատար տեսնում է Ստերլինգին և նա ամեն ինչ կանի, որ անգլիացին ամռանը հայտնվի իր թիմում։
Մյուս կողմից էլ պետք է ընդգծենք, որ Պեպ Գվարդիոլան ոչ մի դեպքում չի թողնի, որ Ստերլինգը լքի ակումբը։