«Կամ մենք, կամ ինքը․ դպրոց չենք մտնի, մինչև տնօրենը հրաժարական չտա»․ Ավշարում լարվածությունն աճում է (տեսանյութ)
«Մեզ մեղադրում է աթոռակռիվ տալու մեջ, բայց ինքն աթոռից չի ուզում վեր կենալ»: Արարատի մարզի Ավշար համայքնի դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ուսուցիչներից մեկը։
Արդեն մի քանի օր դասադուլ հայտարարած մանկավարժները փորձում են մտնել տնօրենի աշխատասենյակ՝ նրա հետ բանակցելու, սակայն ոստիկաններով շրջապատված սենյակ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում մտնել։
Աշակերտների ծնողները վստահեցնում են, որ նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանն իրենց բոլորին ստախոսներ է անվանել, սակայն թե ինչու՝ չգիտեն։
Ամեն դեպքում ծնողներն ու ուսուցիչները շատ վճռական են տրամադրված՝ դասեր չեն լինի, մինչև տնօրենը հրաժարական չտա․ «Կա՛մ մենք, կա՛մ ինքը։ Դպրոց չենք մտնի, մինչև նա հրաժարական չտա ու դպրոցից դուրս չգա»,- ասացին ուսուցիչները։
Նրանք վստահեցնում են, որ այս պահին կոնկրետ ոչ մեկը չկա, ում ուզում են տեսնել որպես տնօրեն։ Նրանք պահանջում են, որ տնօրենը լինի բարեկիրթ և հարգի իր ուսուցչին ու աշակերտին։
Այս պահին ուսուցիչները և աշակերտները լքել են դպրոցի շենքը, բայց չեն ուզում հեռանալ տարածքից՝ մինչև տնօրենը հրաժարական չտա։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին վաղ առավոտից մանկավարժներն ու աշակերտները սկսել են դասադուլ՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Գյուղի բնակիչները նույնիսկ ճանապարհ էին փակել:
Վերջինս իր նշանակման հենց հաջորդ օրը աշխատանքից ազատել է փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին՝ պատճառաբանելով, թե ուզում է իր վստահելի մարդուն ընդունել նրա փոխարեն: Վստահելի անձը նրա ընկերուհի Աստղիկ Հարությունյանն է, ով, ինչպես հաստատել է մարզպետը, նրա մորաքրոջ հարսն է:
Ըստ Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրության, սակայն, Գայանե Մարտիրոսյանը շարունակում է աշխատել