«Չելսի»-ն մերժել է «Ռեալ»-ի առաջարկը․ Էդեն Ազարի ապագան անորոշ է
Օրեր առաջ Մադրիդի «Ռեալ»-ը 70 միլիոն եվրոյանոց առաջարկ է արել Լոնդոնի «Չելսի»-ին։ Առաջարկը Էդեն Ազարին էր վերաբերում, սակայն անգլիական ակումբը մերժել է և ցանկանում է ավելի բարձր գումար։ Այդ մասին տեղեկացնում ենք անգլիական սպորտային պարբերականներից:
Էդեն Ազարն էլ այս տարի մի քանի անգամ ակնարկել է, որ երազում է իսպանական գրանդում խաղալ, սակայն, ինչպես տեսնում ենք, կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։
Նմանատիպ անորոշությունը կվնասի Ազարին, քանի որ հակառակ դեպքում իսպանական գրանդը կփորձի գնել մեկ այլ աստղի, իսկ Ազարը ստիպված կմնա Լոնդոնում։