Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց (տեսանյութ)
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համար

Ինչու է ԱԺ-ն ստում, կամ գոնե՝ չի ասում ամբողջական ճշմարտությունը

Արդեն քանի օր է` հայկական մեդիադաշտում պտտվում է մի լուր այն մասին, թե ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպման ժամանակ նրա «պորտը դրել տեղը»։

Որպես հիմք այս լուրի` ծառայել է այն դրվագը, որ նախագահ Զուրաբիշվիլու հետ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նրա՝ Բաքվում արած հայտարարություններին, որոնք աղերսվում են Ղարաբաղյան հակամարտության հետ։

Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում կարդում ենք․ «ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձևաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ: Այս առումով, խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները: Վրաստանի նախագահը, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, նույնպես անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:

«Կարեւոր է, որ մեր կայուն հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից: Մենք՝ որպես հարևան պետություններ, պետք է ունենանք սերտ հարաբերություններ: Այդ կապերը պետք է առավել խորանան և ընդլայնվեն»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ևս կարևորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին:

Իսկ թե ինչու ՀՀ ԱԺ պատկան կառույցը հարկ չի համարել, որպեսզի ներկայացնի, թե որն է արդյոք եղել Սալոմե Զուրաբիշվիլու դիրքորոշումը և միայն նշել է նրա խոսքից մի հատված, որտեղ ընդհանուր, ոչինչ չասող ձևակերպումներ են, պարզ չէ։ Սակայն հարցին լույս է սփռում Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Սալոմե Զուրաբիշվիլու մամուլի գրասենյակը, մասնավորապես, ներկայացրել է Վրաստանի նախագահի պատասխանը, որը ոչ պակաս կտրուկ և հավակնոտ է, կարելի է ասել՝ նաև ավելի կտրուկ և հավակնոտ է, քան Արարատ Միրզոյանի «պորտը տեղը դնելը»։

Վրաստանի նախագահը, մասնավորապես, ասել է հետեւյալը․ «Դուք հիշատակեցիք հակամարտությունների հարցով մեր համագործակցության մասին, դա շատ կարևոր է։ Այդ հակամարտություններն, ամենայն հավանականությամբ, մեր ռեգիոնի համար հանդիսանում են այն խոչընդոտները, որոնք ամենից շատն են արգելակում մեր համատեղ առաջընթացին։ Ինչպես գիտեք, Վրաստանում կա երկու գրավյալ տարածք, և եթե մենք խոսում ենք երկրի շահերի մասին, ապա մեր գլխավոր շահը հանդիսանում է այն, որպեսզի մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչվի, ընդ որում, ճանաչվի ոչ միայն խոսքով, այլ նաև՝ փաստացի։ Այս տեսանկյունից, շատ ցավալի է, որ պատվիրակություններ են Լեռնային Ղարաբաղից գնում Աբխազիա և «Հարավային Օսեթիա» և դնում այն հարցը, կարծես այդ հակամարտությունը նույն տիպին են պատկանում և փնտրում են ինչ-որ սիմետրիա։ Դա մեզ համար չափազանց տխուր և ցավոտ է։ Մենք կարծում ենք, որ այստեղ այնպիսի բարյացակամություն չկա, որը պետք է լիներ մեր երկրի հանդեպ»։ Այսինքն, եթե ավելի անկեղծ լինենք, հենց Զուրաբիշվիլին է Արարատ Միրզոյանի պորտը տեղը դրել:

NEWSPRESS.am