Սպանվել է Նյու Յորքի ամենահայտնի հանցագործը
Նյու Յորքի հինգ ամենահայտնի հանցագործ
խմբավորումներից մեկի ղեկավարը՝ Ֆրենկ Կալին, ով առավել հայտնի է Ֆրենկի Բոյ մականվամբ` սպանվել է:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
1985 թվականից ի վեր սա առաջին «նյույորքյան ընտանիքի» ղեկավարի պատվերով սպանությունն է:
52-ամյա Ֆրենկի Բոյին սպանել են իր տան առջև՝ հրազենային վեց կրակոց արձակելով: Ոստիկանության տվյալներով, մարդասպանը նրա սպանելուց հետո մեքենայով անցել է նրա վրայով:
Ֆրենկ Կալին Գամբինո հանցավոր խմբավորումը ղեկավարում է 2015 թվականից: Վերջինս շուրջ 16 ամիս բանտարկված էր եղել՝ ավազակային հարձակման մեղադրանքով: