Ալժիրում ցույցեր են. կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ
Ալժիրի մի քանի քաղաքներում մասսայական ցույցեր են սկսվել: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ավելի քան 75 ցուցարար է ձերբակալվել: Ցույցի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել: Պաշտոնական տվյալներով, ցուցարարների հետ բախումների հետևանքով 11 ոստիկան է տուժել:
Հիշեցնենք, որ Ալժիրում մասսայական ցույցեր սկսվեցին իշխանությունների դեմ այն բանից հետո, երբ երկիրն արդեն քսան տարի ղեկավարող նախագահ Աբդել Բուտելֆիկը հայտարարեց, որ պատրաստվում է հինգերորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում:
Ընդ որում, նախագահը տևական ժամանակ ծանր վիճակում է գտնվում: