Նորզելանդական ահաբեկչության հեղինակը կալանքի տակ է
Նորզելանդական Քրայսթչըրչի շրջանային դատարանը որոշում է կայացրել մինչ դատական գործընթացի սկսումը կալանքի տակ պահել մզկիթներում սպանդ իրականացրած Բրենդոն Տարանտին:
Տարանտի փաստաբանը հայտարարել է, որ իրենք չեն դիմի դատարան՝ գրավի դիմաց Տարանտին ազատ արձակելու համար: Ահաբեկչությունից հետո Նոր Զելանդիայում խստացվել է ոստիկանական հսկողությունը հանրային վայրերում և մզկիթներում:
Երկրի վարչապետ Ջասանդա Արդերնը հայտարարել է, որ կվերանայվի զենք կրելու իրավունքը և ավելի կխստացվի:
Նախաքննությունը պարզել է, որ Տարանտն ու իր աջակիցները շուրջ երկու տարի կազմակերպել են այս ահաբեկչությունը: