Զինեդին Զիդանը փակագծեր է բացել՝ կապված Կիլիան Մբապեի ու Նեյմարի տրանսֆերի շուրջ
Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ զրույցում խոսել է Նեյմարի ու Կիլիան Մբապեի տրանսֆերային լուրերի մասին։ Զիդանն ընդգծել է, որ ինքը կարող է խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր գտնվում են իր ակումբում։
Զիդանը հավելել է նաև, որ 2-ն էլ լավ ֆուտբոլիստներ են։ Դեռ երեկ մի շարք սպորտային կայքեր սկսեցին գրել, որ Կիլիան Մբապեի հետ կապ են հաստատել իսպանական ակումբի ղեկավարները։
Ընդգծենք, որ Զիդանի գալուց հետո սկսեցին խոսել, որ ամռանը այս 2 տղաներից մեկը անպայման կգա «Ռեալ»։