Մարսելոն և Իսկոն կվերադառնան մեկնարկային կազմ․ Զիդան
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զիդանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մարսելոն ու Իսկոն «Սելտա»-i դեմ հանդիպման ժամանակ կլինեն մեկնարկային կազմում։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից:
Զիդանն ընդգծել է, որ չնայած նրանք քիչ են խաղացել, սակայն գտնվում են լավ վիճակում։
Դեռ սեպտեմբերից, երբ իսպանական գրանդը գլխավորում էր Լոպետեգեն, այս 2 տղան քիչ էին խաղում, իսկ Սոլարիի ժամանակ նրանք ընդհանրապես չէին երևում խաղադաշտում։