Ալժիրի նորընտիր վարչապետը սենսացիոն հայտարարություն է արել
Ալժիրի նորընտիր վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է կառավարության մեջ ընդգրկել նաև ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներից:
Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Այս կերպ երկրի նոր ղեկավարությունը փորձում է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը հասունացել էր այս տարվա փետրվարից:
Վարչապետ Նուրեդդին Բեդուին խոստացել է նախարարների նոր կաբինետը ձևավորել հաջորդ շաբաթ: Չնայած այս հայտարարություններին, երկրի ընդդիմությունը հրաժարվում է երկխոսություն սկսել նորընտիր կառավարության հետ և կոչ է անում Ալժիրի ժողովրդին պայքարել իշխանությունների դեմ:
Ժողովրդի պայքարը Ալժիրում մեծ թափ ստացավ այն բանից հետո, երբ երկիրն արդեն քսան տարի ղեկավարող նախագահ Աբդել Բուտելֆիկը հայտարարեց, որ պատրաստվում է հինգերորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում: Ընդ որում, նախագահը տևական ժամանակ ծանր վիճակում է գտնվում ուղեղի կաթվածից հետո: