Տոռնադո Գերմանիայում. կան տուժածներ
Գերմանիայի արևմուտքում ուժեղ տոռնադոյի հետևանքով հինգ մարդ է տուժել, շուրջ 40 տուն է վնասվել: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Տեղի փրկարար ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վնասված տներից 10-ը դարձել են բնակության համար ոչ պիտանի: Նման բնական աղետները տարածաշրջանում շատ հազվադեպ են տեղի ունենում:
Սա վերջին տասնյակ տարիներում Գերմանիայում գրանցված առաջին տոռնադոն էր: