Լարված իրավիճակ Նոր Զելանդիայում. ահաբեկչությունից հետո երկրի մզկիթները ժամանակավորապես կփակվեն
Նոր Զելանդիայի ոստիկանությունը խնդրել է, որպեսզի ժամանակավոր փակվեն տեղի բոլոր մզկիթները: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Նոր Զելանդիայի բնակչությանը կոչ է արվել նաև ժամանակավորապես զերծ մնալ հոգևոր սպասարկման վայրեր այցելելուց:
Ոստիկանությունը Twitter-ով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Մենք շարունակում ենք Քրայսթչըրչում տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման շուրջ հետաքննությունը: Այս պահին կարող ենք նշել, որ երկու մզկիթներեւմ տեղի ունեցածը կապված են միմյանց հետ: Կոչ ենք անում հանրությանը՝ զերծ մնալ հոգևոր սպասարկման վայրեր այցելելուց: Հնարավոր է նոր ահաբեկչության վտանգ կա»: