Տնօրենի վերադարձի պահանջով դասադուլը շարունակվում է, չնայած հեռացված տնօրենը հորդորում է դադարեցնել (տեսանյութ)
Այսօր Երևանի պետական տարածաշրջանային թիվ երկու քոլեջում շարունակվեց երեկվանից սկսված դասադուլը: Ուսանողները պահանջում են քոլեջի աշխատանքից ազատված տնօրենի վերադարձը:
Քոլեջի նախկին տնօրեն Կառլեն Հայրապետյանը հավաքված ուսանողներին կոչ էր անում դադարեցնել դասադուլը և շարունակել դասապրոցեսը, քանի որ նրա ազատման հրաման արդեն իսկ ստորագրված է:
Հարցին պարզաբանում տալու, ինչպես նաև դասադուլը դադարեցնելու հորդորով քոլեջ էր եկել ԿԳ փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
Այդ պահին փակ ֆորմատով բանակցություններ են անցկացնում փոխնախարարն ու աշխատանքից ազատված տնօրենը:
Ուսանողները NEWSPRESS.am-ի զրույցում պնդեցին, որ չեն հանձնվելու, պայքարելու են մինչև վերջ, մինչև վերադարձնեն իրենց տնօրենին:
Մանրամասները՝ տեսանյութում