Կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը կթանկանա
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա։ Այդ մասին լրագրողների հետ իր հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղիների վճարը պետք է թանկանա»,- ասել է Վիկտոր Մնացականյանը։
«Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի»,- ասել է թաղապետը։