Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համար
Հասարակություն

Սխալ է ծխելու դեմ պայքարելու համար՝ հարվածել աղքատ բնակչության գրպանին

Եվրոպական գիտական հանդեսներից մեկը հրապարակել է մի տեղեկատվություն, ըստ որի, օդի աղտոտվածությունից ավելի շատ մարդ է մահանում, քան ծխախոտի ծխից։

Ըստ վիճակագրության, տարեկան, օդի որակի հետ կապված խնդիրներով պայմանավորված հիվանդություններից աշխարհում մահանում է մոտ 9 միլիոն մարդ, իսկ ահա ծխախոտի օգտագործումով պայմանավորված հիվանդություններից մահացությունը 7,5 միլիոն է մոտ։ Ըստ նույն վիճակագրության, որը, համաձայն հրապարակման, հիմնված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների վրա, միայն Եվրոպայում` օդի որակի հետ կապված խնդիրներով պայմանավորված հիվանդություններից մահացածների թիվը կազմում է մոտ 800 հազար մարդ։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ բնապահպանական հիմնական խնդիրներից մեկն համարվող օդի աղտոտվածությունը շատ ավելի լուրջ խնդիր է այսօր աշխարհում, քան ծխախոտ ծխելը։ Իհարկե, ծխելը վնասակար է առողջության համար, բայց և չպետք է նայել միայն մեդալի մի երեսը։ Չէ՞ որ կա նաև մյուս կողմը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս հայտարարել է, որ եթե Հայաստանում ծխախոտը դառնա 2000 դրամ մեկ տուփը, ապա հինգ տարուց ծխողները Հայաստանում կտրուկ կքչանան և կկազմեն 32 տոկոս ընդամենը։ Ծխելու դեմ պայքարելը լավ է, սակայն հենց նախարարի խոսքերին հղում տալով, արդյունքը լինելու է հինգ տարուց։ Իսկ այդ հինգ տարիներին ծխողների ընտանիքները, օրինակ, ի՞նչ զրկանքներ են կրելու, մինչև հայրերը, եղբայրները կամ ամուսինները հասկանան, որ երկու հազար դրամ մեկ տուփի համար վճարելը, օրինակ` մարզերում՝ մեկ ընտանիքի ապրելու օրապահիկ սննդի գումարին համարժեք է։ Այլ կերպ ասած, հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը հաշվի առնելով, արդյո՞ք ճիշտ մոտեցում է դնել ու նման կերպ կտրուկ գնաճով փորձել զսպել ծխողին։ Ըստ էության, արդարացի չէ։ Ի վերջո, մեկ օրում հնարավոր չէ ծխելը թողնել, իսկ օրական մեկ տուփն արդեն օրական -2000 դրամ է լինելու առանց այն էլ չքավոր ժողովրդի համար։ Իսկ այդ 2000 դրամով կարելի է գնել հաց, մակարոն, ձեթ և այլն։ Ինչևէ։ Իսկ ի՞նչ է անելու Առողջապահության նախարարությունն, ասենք, օդի աղտոտվածությամբ պայմանավորված քաղցկեղի տարածման դեմն առնելու, թոքային հիվանդությունների դեմն առնելու կամ այլ հիվանդությունների դեմ պայքարելու համար, որոնց հիմքում օդի աղտոտվածությունն է կամ բնապահպանական մնացած ֆակտորները։

NEWSPRESS.am