Հայտնի է, թե ինչ է որոշել Պոլ Պոգբան իր ապագայի հարցում
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատար Պոլ Պոգբան որոշում է կայացրել իր ապագայի հարցում։
Ըստ կայքերի, Պոգբան թիմի մարզչին ու ղեկավարներին հայտնել է, որ ամռանը չի լքելու ակումբը և պատրաստվում է դառնալ թիմի շարժիչ ուժերից մեկը։
Ընդգծենք, որ դեռ ձմռանը, երբ թիմի մարզիչն էր Ժոզե Մուրինյոն, Պոլ Պոգբան ցանկանում էր լքել ակումբը։ Անգամ եղավ պահ, որ Պոգբան բանակցում էր թուրինի «Յուվենտուս»-ի հետ։