Կիլիան Մբապեի համար կպայքարեն իտալական ու իսպանական 2 հզոր ակումբներ
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից, Թուրինի «Յուվենտուս»-ը այս ամռանն ամեն ինչ կանի, որ ձեռք բերի ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։
Ըստ կայքերի՝ ֆրանսիացու ձեռքբերման ցանկություն ունի անձամբ իտալական ակումբի ղեկավար կազմը։
Կիլիան Մբապեի համար պայքարը կամաց-կամաց նոր թափ է ստանում։ Մինչ այս պահը Մբապեին ցանկանում էր գնել Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն հիմա այս պայքարին միացավ Թուրինի «Յուվենտուս»-ը։
Հավելենք, որ ըստ մի շարք հեղինակավոր վերլուծաբանների՝ արդեն հիմա Մբապեն պլանավորում է, թե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ որ ակումբ է տեղափոխվելու։