Ամերիկացի հայտնի դերասանը մեղադրվում է կաշառք տալու մեջ
«Հուսահատ տնային տնտեսուհիները» ամերիկյան սերիալից հայտնի դերասանուհի Ֆելիսիտի Հաֆմանը մեղադրվում է կաշառք տալու մեջ:
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Լոս Անջելեսի շրջանային դատարանը ընդունել է գրավի դիմաց դերասանուհուն ազատ արձակելու մասին ներկայացված հայցը և վերջինս 250 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել, մինչ դատական փուլի ավարտը:
Դերասանուհին մեղադրվում է այն բանում, որ 15 հազար դոլար գումար է կաշառք տվել, որպեսզի իր աղջիկը էլիտար ինստիտուտ ընդունվի:
Ֆելիսիտի Հաֆմանը մեկն էր այն 50 ձերբակալվածներից, ովքեր մեղադրվում էին գումարի դիմաց հայտնի ուսումնական հաստատություններում աշակերտների և ուսանողների ընդունելու մեջ:
Դերասանուհին իր մեղքը չի ընդունում և պնդում է, որ գումարը նվիրատվություն է եղել: