Ավտոմեքենաների ջարդ՝ Երևանում. shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 88 ZD 881 համարանիշի և Audi A8 մակնիշի 35 VR 060 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Audi-ն առաջ է ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված վիճակում Range Rover մակնիշի 35 PC 221 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:
Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետևանքով դրանք շպրտվել ու վնասել են ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 QP 888 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 XՍ 649 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 63 ՏԼ 186 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 14 NM 444 համարանիշի ավտոմեքենաները:
Կայքի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղելէ Hyundai-ի վարորդը, ով գազալցակայանից դուրս գալով՝ չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել ու վթարային իրավիճակ է ստեղծել Audi-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հավաքվածների հայտնած տեղեկությունը, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: